Քաղաքականություն 

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի ազատվում Դավիթ Հարությունյանից ու Արփինե Հովհաննիսյանից. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից և այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին:

«Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին:

Հիշեցնենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե՛ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե՛ կառավարության նիստերին միշտ Դ. Հարությունյանն էր նստում, թեև ի պաշտոնե դա Վ. Գաբրիելյանի տեղն էր:

Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Դ. Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի:

Բացի այդ, նրան, նաև՝ Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաև Հովիկ Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից