Քաղաքականություն 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Չիլիից ժամանած պատվիրակությանը

analitik.am

Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի արտաքին հարաբերությունների նախարարի տնտեսական համագործակացության գծով փոխտեղակալ Պաբլո Ուռիայի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվեց 2014թ. ՀՀ Նախագահի Չիլի կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Զրույցի ընթացքում կարևորվեց Չիլիից մեկ տասնյակից ավելի գործարարներ ընդգրկող պատվիրակության այցելությունը Հայաստան, անդրադարձ արվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը և Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղիներին:

Քննարկվեց Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքման Չիլիի նախաձեռնությունը։

Նույն շարքից