Քաղաքականություն 

Հարկային օրենսգիրքն ամբողջությամբ անցավ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ պատգամավորները ձայների 78  կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին ՀՀ Հարկային օրենսգիրքը:

Ընդունված օրենսգիրքը մի շարք պատգամավորներ անընդունել համարեցին: Մասնավորապես Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրենսգրքում կան հակասություններ սահմանադրության հետ և առնվազն երկու կետով սահմանադրության խախտվում է: Միքայել Մելքոմյանն ասաց, որ նոր օրենսգրքով դժվարանալու է գործարարների կյանքը՝ հավելելով, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Լևոն Զուրաբյանն իր հերթին նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց հետաձգել քվեարկություն և կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Հանրապետական խմբակցությունից Վարդան Այվազյանը նշեց, որ նոր Հարկային օրենսսգքրի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն արդեն հաջորդ տարվանից, հիմնական մասը՝ 2018-ից, իսկ գյուղատնտեսության մասով 2025 թվականից՝ հավելելով, որ անհրաժեշտ ուղղումները կատարվել են:

Նույն շարքից