Փարիզի ոստիկանությունից հայտնում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում գողերի զոհ դարձած Քիմ Քարդաշյանին թալանած հանցագործների թիրախը եղել են վերջինիս զարդերը:
Sky News-ը փոխանցում է, որ դեպքից 4 օր առաջ Քիմն Ինսթեգրամի իր էջում մի լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով թանկարժեք մատանին, և հենց այդ մատանին եղել է հանցագորների թիրախը:
Ֆրանսիական ոստիկանությունը նաև հավելել է, որ նման դեպքեր Փարիզում քիչ են լինում, ու այդ գողությունը կարող էր լինել աշխարհի ցանկացած կետում: