Քաղաքականություն 

Համանախագահները սպասում են Սարգսյանի և Ալիևի համաձայնությանը

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն ստանալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը՝ կապված նոր հանդիպման հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ նոր հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չէ:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ համանախագահներն աշխատում են հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում  համանախագահները հանդիպել են երկու երկրների արտգործնախարարների հետ՝ քննարկելով Վիեննայում և Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և հետագա քայլերը: Ամսվա վերջում տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ մենք նախատեսում ենք նախագահների հանդիպման հարցը քննարկել կողմերի հետ»,-ասել է Ուորլիքը:

Նույն շարքից