Հասարակություն 

Աուտիզմ ունեցող երեխաները` ուշադրության կենտրոնում

analitik.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասօր ընդունել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրենին, խորհրդի անդամներին և «Աուտիզմի հաղթահարումը» ծնողական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի ծավալած գործունեությունը` շեշտելով, որ աուտիզմ ունեցող երեխաները մշտապես գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Խորհրդի նախագահը ներկայացրել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ ներկայումս կենտրոն է հաճախում 117 երեխա,

 

գրանցվածների հոսքը շատ մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել մի քանի հավելյալ  հաստիքի: Հիմնադրամում աշատում է 51 աշխատակից: Նրա խոսքով` հիմնադրամը սպասարկում է նաև ՀՀ այլ մարզերից և Արցախից եկած երեխաներին:
Նշենք, որ 2012 թվականին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որը կոչված է լուծել աուտիզմով երեխաների, պատանիների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, օգնել նրանց վարել լիարժեք կյանք, ինչպես նաև նպաստել նրանց ընտանիքների ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում պետական ֆինանսավորումը թույլ է տվել 2014 թվականին հիմնել  «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ արդի չափանիշներին համապատասխան շենքային պայմաններում,  ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով  և համապատասխան միջավայրում մատուցում են նորագույն արդյունավետ թերապևտիկ շտկողական ծառայություններ:

Նույն շարքից