Հասարակություն 

Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում

analitik.am

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արթուր Թովմասյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ ԱՊՀ ՄԽՎ եւ նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության ու մասնակից պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվոգրերով, իսկ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը եւ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ Վազգեն Բադալյանը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի զարգացման գործում ունեցած ավանդի համար տիկին Մատվիենկոյի կարգադրությամբ պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո նշաններով :

Պարգեւները հանձնել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարած բարձր աշխատանքի համար է արժանացել գնահատանքի: Ազգային ժողովի նախագահը պարգեւատրվածներին մաղթել է նոր ձեռքբերումներ եւ աշխատանքային հաջողություններ:

Նույն շարքից