Գերմանիայում ահաբեկչության մեջ կասկածվող սիրիացի Ջաբեր ալ-Բաքրը կախված է հայտնաբերվել իր բանտախցում, հայտնում է Die Zeit-ը:
Ալ-Բաքրը ձերբակալվել էր երկուշաբթի Լայպցիգում: Նա կասկածվում է Բեռլինի օդանավակայանում պայթյուն կազմակերպելու մեջ:
Նշվում է, որ ալ-Բաքրն անցած տարի երկու անգամ մեկնել է Թուրքիա, եղել է Իդլիբում: Հարևանների խոսքերով, Թուրքիայից վերադառնալուց հետո երիտասարդի հայացքները փոխված են եղել: