Սիրիայի ավելի քան 2 հազար դպրոցի ավելի քան 1 միլիոն աշակերտ նամակով դիմել են համաշխարհային քաղաքական գործիչներին՝ խնդրելով վերականգնել խաղաղությունն իրենց երկրում: Երեխաների նամակը փոխանցվելու է Բրյուսելում ԵՄ-ի և Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակներին:
Ավելի վաղ կաթոլիկների և ուղղափառների նախաձեռնությամբ Սիրիայի տարբեր քաղաքներում «Խաղաղություն երեխաների համար» կարգախոսով ակցիաներ էին կազմակերպվել: Ակցիային մասնակցել էին նաև մահմեդականները:
Հավելենք, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու ևս մեկ կոչով հանդես է եկել նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: