Հասարակություն 

Արամի փողոցում ցեխով բեռնված բետոնախառնիչ ավտոմեքենա է կողաշրջվել

analitik.am

Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձվել) և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում КамАЗ մակնիշի 886 UL 63 պետհամարանիշով ցեխով բեռնված բետոնախառնիչ ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից