Հասարակություն 

Օլանդը կարծում է, որ պետք է զարգացնել ֆուտբոլիստների ուղեղը

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  հայտարարել է, որ ֆուտբոլիստները բավարար չափով կրթված չեն: Նման կարծիք նա հայտնել է «Նախագահը չպետք է ասի, որ...» գրքում, որից մի հատված հրապարակել է Yahoo Sport պարբերականը:

«Նրանք վատ դաստիարակված երեխայից վերածվում են հարուստ աստղի առանց անհրաժեշտ կերպով պատրաստվելու: Նրանք հոգեբանորեն պատրաստ չեն, որպեսզի հասկանան, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ»,-կարծում է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իր երկրի Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է աշխատի ֆուտբոլիստների հետ և զարգացնի վերջիններիս ուղեղը:

Օլանդի խոսքերին արձագանքել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեպիոն դարձած Էմանուել Պետին, ով նշել է, որ լավ կլինի, եթե քաղաքական գործիչները ազնվ լինեն. «Ֆուտբոլիստներն իդեալական չեն, սակայն մենք գումար ենք վաստակում, իսկ ահա քաղաքական գործիչներն ապրում են ժողովրդի հաշվին: Մենք չենք գողանում մարդկանց փողերը»:

Նույն շարքից