Գլխավոր Հասարակություն 

Նախալակոտ Ուրիխանյանի ողբերգական ապագան. shame.am

analitik.am

Լակոտաբուծությունը Հայաստանում պետական զբաղմունք դարձավ Տեր-Պետրոսյանի ժամանակ: Խորհրդային Միությունը սոլիդ երկիր էր, և, չնայած բոլոր թերություններին, դժվար է նշել մի խորհրդային պետական գործչի, որը գոնե հեռվից լակոտ կհիշեցներ: Ժամանակները փոխվեցին, եկան նոր մարդիկ: Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը լիարժեք անկախ էր ներքին հարցերում, այսինքն` կարելի էր թալանել, լափել, ինչ ասես անել, իսկ հետո էլ, բանտից խուսափելու համար, առաջացավ ընտրությունների կեղծման անհրաժեշտությունը: Իսկ ո՞ր մի նորմալ մարդը կհամաձայներ իր ձեռքերով անել այսքան կեղտոտ գործեր: Իհարկե, Վանոյին ու Վազգենին լակոտներն անհրաժեշտ դարձան, քանզի միայն նրանք կկարողանային, նամուսի բացակայության շնորհիվ, լինել և՛ կեղծարար, և՛ բռնարար, և՛ ստահակ, որպեսզի նրանց տերերի ձեռքերը չկեղտոտվեին:

Բայց Տեր-Պետրոսյանը հեռացավ, իսկ հանրային բարոյականությանը հասցված վնասը չվերականգվեց: Ավելին, բոլոր այն արատները, որոնք առաջացան առաջին նախագահի օրոք, երկրորդի ժամանակ կատարելագործվեցին: Քոչարյանին ձեռնտու չէր քաղաքական դաշտում աշխատել, ասենք, Վազգեն Մանուկյանի հետ, և որպես երկրորդ քաղաքական ուժ նա նախընտրեց տեսնել Գագիկ Ծառուկյանին որպես իր կուսակցության ղեկավար: Մանուկյանի և Ծառուկյանի համեմատությունը, կարծում եմ, տեղին չէ և ավելորդ է: Ուզում ենք միայն նշել բարքերի ահռելի անկման աստիճանը, որը տեղի ունեցավ Քոչարյանի դարաշրջանում:

Բայց արատը, եթե այն չես վերացնում, զարգանալու միտում ունի, և Հայաստանում լակոտների դեֆիցիտ առաջացավ, ինչը հանգեցրեց նրան, որ քաղաքականությունում սկսեցին հայտնվել նախալակոտները: Սա դեռ նոր հասկացություն է քաղաքագիտության մեջ, կարծում ենք, մենք առաջինն ենք օգտագործում այն: Ի՞նչ ասել է նախալակոտ: Դա ապագա լակոտն է, թերհաս լակոտ, որը դեռ պետք է զարգանա և կատարելագործվի, որպեսզի դառնա լիարժեք լակոտ: Թեպետև Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց Ռոբերտ Քոչարյանի կազմած ԲՀԿ ցուցակում տեղ գտան մի քանի նախալակոտներ, որոնցից ամենաակնառուն, թերևս, Տիգրան Ուրիխանյանն է:

Ի՞նչ է արել սա իր քաղաքական կարիերայի ընթացքում: Մի հատ դրուժինա ստեղծեց, երկու հատ կուսակցություն, բայց ուրիշի կուսակցությունով դարձավ պատգամավոր: Մի անգամ կրակեց Միքայել Դանիելյանի վրա և ասաց, թե զենքը գազային էր, թեպետ Դանիելյանը հակառակն էր պնդում: Սրա հաշվին ևս մի քանի դեբոշ կա: Կան նաև դատական քաշքշուկներ: Սա հաջողությամբ դատվեց Անդրանիկ Նիկողոսյանի լրատվամիջոցների հետ (դատավճիռները թելադրել էր անձամբ Գեորգի Կուտոյանը՝ ԱԱԾ այսօրվա տնօրենը, որն այն ժամանակ նախագահի օգնականն էր իրավական հարցերով, այդ թվում` դատարաններին վճիռներ թելադրելու), այժմ երկու հայցով դատվում է Shame.am-ի հետ, երկու միլիոն էլ փող է ուզում: Բայց քանի գնաց, սա կատարելագործվեց և սկսեց ոչ թե դատի տալ մարդկանց, այլ բռնել տալ, և analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը տեղափոխվեց բանտ (ի դեպ, կանանց բռնել տալը յուրահատուկ տականքություն է պահանջում): Միաժամանակ, սա ընդդիմադիր էր դարձել: Իր արևին կրքոտ հարցեր էր տալիս կառավարությանը, փորձում էր սրամիտ թվալ: Հիմնականում դեմ էր քվեարկում իշխանական նախաձեռնություններին: Իսկ սեփական խմբակցության անդամների շրջանում, բացի մի քանի այլ նախալակոտներից, սա առաջացնում է զզվանք:

Մանրամասն՝ shame.am

Նույն շարքից