Հասարակություն 

Հրդեհ է բռնկվել Ներքին Շենգավիթի թիվ 144 մանկապարտեզում

analitik.am

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:

Հրդեհի Բիս-1 կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից: Տուժածներ չկան:

Նույն շարքից