Հասարակություն 

Երևանում «BMW x6» մակնիշի ավտոմեքենա է այրվել

analitik.am

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.18-ին:

Այրվել է «BMW x6» մակնիշի Օ292 AB 750/RUS պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ա.) շարժիչի հատվածը:

Նույն շարքից