Գլխավոր Հասարակություն 

ՀՔԾ հայտարարությունը Սարի թաղի բախման դեպքով

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի     29-ին Երևան քաղաքի Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշյալ իրադարձությունների ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որպես մեղադրյալ ներգրավված Ա.Ս.-ի մատնանշած վայրում հայտնաբերվել և առգրավվել է ճապոնական արտադրության «SONY» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առաջարկում է այն լրագրողներին կամ քաղաքացիներին, ում պատկանող «SONY» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկը կորել կամ հափշտակվել է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ, տեսախցիկի տեխնիկական բնութագրերն ու պատկանելիությունը հավաստող փաստաթղթերով դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա)՝  պատճառված վնասի չափը պարզելու և վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը լուծելու համար: Անհրաժեշտության դեպքում տեղեկությունների համար զանգահարել 011 900 035 և 011 900 048 հեռախոսահամարներով:

Նույն շարքից