Հասարակություն 

Ոստիկանությունը «օրենքով գողերի» հետ առնչվում է բացառապես օրենքի շրջանակներում. Պարզաբանում

analitik.am

Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին:
Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում:
Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ:


       

Նույն շարքից