Հասարակություն 

Անցած 1 օրում բացահայտվել է գողության 18 դեպք

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահատվել է 13-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության 18, խարդախության 6, շորթման եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման՝ 2-ական ու յուրացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից