Մշակույթ 

Գերմանացիները Էրդողանին հրավիրել են մասնակցելու Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին

analitik.am

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յիլդիրիմին, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին և մշակույթի նախարար Նաբի Ավջիին հրավիրել է համերգի, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Համերգը, որը DPA-ի վկայությամբ նվիրված է թուրքական և հայկական անցյալի վերքերին, տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի դեսպանատանը:

Համերի ժամանակ հնչելու է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» ստեղծագորությունը, որը Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում է կատարել նաև Բելգրադում և Երևանում:

Հավելենք, որ միջոցառման հյուրերը իրենց պատասխանի մասին տեղյակ պետք է պահեն մինչև նոյեմբերի 5-ը:

Նույն շարքից