Հասարակություն Միջազգային 

Մոնիկա Լևինսկին պատմել է Բիլ Քլինթոնի հետ իր սիրավեպի մասին

analitik.am

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Սպիտակ տան նախկին ստաժոր Մոնիկա Լևինսկին TED ոչ կոմերցիոն կազմակերպության կոնֆերանսի ժամանակ պատմել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրավեպի մասին.

«22 տարեկանում ես սիրահարվեցի իմ բոսսին, իսկ 24 տարեկանում գիտակցեցի դրա կործանարար հետևանքները: Ինչպես և ես 22 տարեկանում, ձեզանից ոմանք էլ կարող են գործել սխալ քայլ՝ սիրահարվելով սխալ մարդու, և հնարավոր է՝ անգամ ձեր բոսսին: Թեև ի տարբերություն ինձ՝ ձեր բոսսը, հազիվ թե, լինի ԱՄՆ նախագահ»:

Լևինսկին ընդգծել է, որ «բացարձակապես մասնավոր ֆիգուրից» ակնթարթորեն վերածվել է մի մարդու, որին հրապարակավ նվաստացրել են: Լևինսկու խոսքերով՝ այսօր համացանցն ավելի տարածված է դարձնում այդ հրապարակավ նվաստացումը: Նա ընդգծել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն: 

 

 

Նույն շարքից