Հասարակություն 

Ղրիմի ղեկավարը կրճատել է իր աշխատավարձը

analitik.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը 50 տոկոսով կրճատել է սեփական աշխատավարձը:

Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Ավելի վաղ Աքսյոնովը հայտարարել էր, որ չի պլանավորվում պաշտոնատար անձանց աշխատավարձի կրճատում. «Պետական ծառայությունը պետք է լինի հեղինակավոր, պատվավոր, բարձր վարձատրվող: Միևնույն ժամանակ պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք ունակ են որակյալ ձևով կատարել իրենց պարտականությունները»:

 

Մարտի սկզբին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր պետության ղեկավարի, վարչապետի, Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի ղեկավարի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի աշխատակիցների ու Պետդումայի պատգամավորների աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու մասին հրամանը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես իր ու քաղաքային կառավարության անդամների աշխատավարձերը կրճատել էր 10 տոկոսով: 

 

Նույն շարքից