Հասարակություն Միջազգային 

Եմենում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի

analitik.am

Եմենի մայրաքաղաք Սանայում մահապարտ ահաբեկիչները երկու մզկիթ են պայթեցրել, որի հետեւանքով զոհվել է առվազն 77 մարդ։ Այս մասին գրում են արաբական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ականատեսներին։

Ահաբեկիչներից մեկը պայթել էր Սանայի հարավում գտնվող Բադր մզկիթում։ Մյուսը պայթուցիկը գործի էր դրել նույն այդ մզկիթում այն պահին, երբ մարդիկ փորձել էին փախչել։ Երրորդ մահապարտը հարձակում էր գործել երկրի հյուսիսում գտնվող Ալ Հաշահուշ մզկիթի վրա։ Ուրբաթ օրերին այս մզկիթներն այցելում են շիա հութի ցեղերի գրոհայինները։

Նույն շարքից