Հասարակություն Միջազգային 

Թուրքիան Սիրիայի սահմանին նավթավերամշակման գործարան կկառուցի

analitik.am

Թուրքական նավթային կորպորացիան նավթի վերամշակման գործարան է կառուցելու երկրի հարավ-արևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքը, այդ մասին հայտարարել է կառույցի տնօրենների խորհրդի անդամ Բեսիմ Շիշմանը:

 

Նա նշել է, որ նոր գործարանը կկառուցվի մինչև 2023 թվականը, նախագծի այլ մանրամասներ, ինչպես նաև դրա արժեքը չեն հաղորդվում:

 

Թուրքիայում գործում է նավթավերամշակման 4 գործարան: Նրանցից մեկը գտնվում է Քըրքքալե նահանգում, երկրորդը՝ Ataş-ը՝ Մերսին նահանգում, Իզմիթ նահանգում İpraş-ն է, իսկ չորրորդը գտնվում է Բաթման նահանգում:

 

5-րդ գործարանը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն ու շահագործման կհանձնվի 2017-ի վերջին:

 

 

Նույն շարքից