Հասարակություն Մշակույթ 

Միջոցառումներ՝ նախատեսված «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

analitik.am

Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանում կանցկացվեն «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2013-2016թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային, մարզական միջոցառումներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ և գործարար համաժողով:

1. Հոկտեմբերի 28-ին` ժամը 10:00-ից Մոսկվայի տանը կմեկնարկի Մոսկվայի մասին գրքերի, «Իմ Մոսկվա» լուսանկարների և Հայրենական մեծ պատերազմի հիշարժան տարեթվերին նվիրված Մոսկվայի արխիվային վարչության ցուցահանդեսը:
2. Հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-14:00-ն, Մոսկվայի տան մեծ և փոքր դահլիճներում Մոսկվայի առևտրա-արդյունաբերական պալատի կողմից կանցկացվի Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով երեք թեմաներով՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրեր, «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում», «Զբոսաշրջային բիզնես. ներուժ ու զարգացման հեռանկարներ»:
3. Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Ռ. Վահանյանի սպորտդպրոցում կանցկացի շախմատային մրցաշար:
4. Հոկտեմբերի 28-ին ՝ժամը 16:00-ին, Մոսկվայի տանը կանցկացվի մշակույթի և երիտասարդական քաղաքականության թեմայով կլոր-սեղան քննարկում:
5. Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Մոսկվայի օրերը Երևանում» բացման գալա-համերգՍպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Хор Турецкого» արտ խմբի և «Гжель» Մոսկվայի պետական ակադեմիական պարի թատրոնի մասնակցությամբ:
6. Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մոսկվա-Երևան մանկապատանեկան սպորտային խաղերի բացում «Դինամո» մարզադահլիճում. ձյուդոյի և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ, իսկ ժամը 17:00-ին տեղի կունենա մարզիկների պարգևատրման արարողություն:
7. Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվայի օրերը Երևանում» փակման համերգ Կամերային երաժշտության տանը, որի շրջանակում ելույթ կունենա մոսկովյան վոկալ «Կվատրո» համույթը:

Նույն շարքից