Հասարակություն 

Վրաերթ Վանաձորում. մահացել է մեկ տղամարդ ու 8-ամյա երեխա

analitik.am

Մարտի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 61 շենքի դիմաց 1958 թ. ծնված Ռոբերտ Պետրոսյանին վրաերթի ենթարկելու մասին:

Մարտի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ռ.Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է: Մարտի 13-ին-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 2007 թ. ծնված Ալիկ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին: Մարտի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Ա. Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն 

Նույն շարքից