Հասարակություն 

ԱԺ բոլոր ուժերը կողմ են արտահայտվել հույների ու ասորիների ցեղասպանության մասին նախագծին

analitik.am

 

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ ողջունում են նախագիծը և կողմ են քվեարկելու:

Խմբակցության ղեկավարը անդրադառնալով հարցին, թե ինչու է այսքան ուշ նախագիծը ԱԺ բերվում, նկատեց, թե նման հարցի քննարկման համար ճիշտ ժամանակն է: 

Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև այն համեմատություններից, թե Հայոց Ցեղասպանությունն ընդունել է ընդամենը 22 երկիր, իսկ հրեաների Հոլոքոստը՝ 128 երկիր:

«Համեմատություններ պետք չէ բերել, թե քանի երկիր է ընդունել Հոլոքոստը և Հայոց Ցեղասպանությունը, քանի որ պետք չէ մոռանալ, որ Գերմանիան ընդունել է Ցեղասպանությունը ի տարբերություն Թուրքիայի»,- ասաց նա և եզրափակեց, որ փաստ է, որ հույների ու ասորիների նկատմամբ կատարվել է ցեղասպանություն, և ԱԺ բոլոր ուժերը կողմ են արտահայտվել: 

 

Նույն շարքից