Հասարակություն 

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Ջանիբեկյանների ըտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին:

Կարեն Ջանիբեկյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Նույն շարքից