Հասարակություն Միջազգային 

Վիկտոր Յանուկովիչը ներկա է գտնվել որդու հուղարկավորությանը

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ներկա է գտնվել իր որդու` Վիկտոր Յանուկովիչ կրտսերի հուղարկավորության արարողությանը Սևաստոպոլում: Ինչպես հայտնում է Russia Today-ը` Крыминформ գործակալությանը հղումով, այս մասին տեղեկացրել է Սուրբ Նիկոլասի եկեղեցու ծառայողներից մեկը:

 

«Հուղարկավորությանը ներկա էին հարազատները, այդ թվում` Յանուկովիչը: Կինը, հավանաբար՝ մայրը, ուժեղ լաց էր լինում: Նաև փոքրիկ տղա կար, հավանաբար՝ որդին էր և մի քանի մարդ», - ասել է նա:
Եկեղեցու ծառայողի խոսքով`  Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մարմինը եկեղեցի են բերել մարտի  22-ի գիշեր,  լույս 23-ին: Հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 23-ին: 

Նույն շարքից