Հասարակություն 

Օդեսայում իրականացվել է հերթական պայթյունը

analitik.am

Օդեսայում հինգհարկանի բնակելի տան առաջին հարկում հնչել է պայթյուն:

Պայթյունը իրականացվել է գիշերվա ընթացքում, զոհեր ու վիրավորեր չկան:

Պայթյունի հետեւանքով փշրվել են առաջին ու երկրորդ հարկի պատուհանների ապակիները, պայթյունի ձայնը լսվել է հարակից շրջաններում:

Տան առաջին հարկում տեղակայված են եղել մի շարք կազմակոերպությունների ու ընկերությունների գրասնյակներ:

 

Բնակիչների կարծիքով պայթյունը իրականացվել է շենքում տեղակայված վալանտյոր Ալեվտին Կորոտկոյի գրասենյակի դեմ, ով ակտիվ օժանդկություն է ցուցաբերում Դոնբասում մարտնչող ուկրաինական ուժայիններին:

 

Ուկրաինական իրավապահները քրեական գործ են հարուցել ահաբեկչության հատկանիշներով, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Օդեսայում իրականացվել են մի շարք պայթյուններ, որոնց ընթացքում զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:

 

 

 

 

Նույն շարքից