Միհրան Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական
analitik.am
Արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։