Հասարակություն 

ԻՊ-ի գրոհայինները միլիոնավոր դոլարներ են յուրացնում իրաքցի պաշտոնյաների աշխատավարձերից

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները յուրաքանչյուր ամիս տասնյակ միլիոնավոր դոլարներ են յուրացնում ԻՊ-ի կողմից օկուպացված տարածքներում, վերջերս նաև՝ Մոսուլում իրաքցի պաշտոնյաների աշխատավարձերից, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ինչպես նշում է թերթը, Իրաքին ԱՄՆ-ի ամենամյա օգնության ծավալը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների: Միջոցների մի մասը նախատեսված է հակաահաբեկչական գործողության համար: ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները համատեղ աշխատանք են իրականացնում, որի նպատակն է դադարեցնել ԻՊ-ի եկամտի աղբյուրները, ասված է The Wall Street Journal-ի հոդվածում:

 

Արդյունքում Վաշինգտոնը կանգնել է դժվար երկընտրանքի առաջ, ընդգծում է թերթը: Եթե Միացյալ Նահանգները փորձեն համոզել Իրաքի կառավարությանը հրաժարվել մի շարք աշխատակիցների աշխատավարձի վճարումից և այդկերպ խանգարել ԻՊ-ին գողանալու միջոցների մի մասը, ապա Մոսուլում անմեղ մի քանի հարյուր հազարավոր իրաքցիներ կարող են մնալ առանց գումարի: Բայց եթե Վաշինգտոնը չմիջամտի, ապա ԻՊ-ն կարող է օգտագործել գողացված միջոցները զենք գնելու և պաշարման դեմ Մոսուլն ամրացնելու համար:

Նույն շարքից