Հասարակություն Միջազգային 

Հայտնաբերվել է Ֆրանսիայում կործանված ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»

analitik.am

Հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»։

CBC-ի թղթակից Ջեֆֆ Սեմթլի խոսքով, «սեւ արկղը» լրջորեն վնասվել է, հաղորդում է Gazeta-ն։

Ավելի վաղ Ֆրանսիայի տրանսպորտային պատահարների հետաքննության բյուրոն հրապարակել էր ինքնաթիռի «սեւ արկղի» նկարները։ Արկղը տեղափոխվել էր Փարիզ՝ փորձաքննության։

Գերմանական բյուջետային Germanwings ավիաընկերության ուղեւորատար Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ի ցերեկը, Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Ինքնաթիռում 150 մարդ է եղել։

Նույն շարքից