Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն չի փոխի Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, եթե նույնսիկ դա անի ԱՄՆ-ը. Մոգերինի

analitik.am

Եվրամիությունը մտադիր չէ փոխել Ռուսաստանի հետ հարաբերություններում իր քաղաքականոթյունը նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո որոշի մտերմանալ Կրեմլի հետ: Այս մասին  ԵՄ արտգործնախարարների արտահերթ հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականություն պատասխանատու Ֆեդերիկ Մոգերինին:

«ԵՄ-ն սկզբունքային դիրքորոշում ունի Ռուսաստանին Ղրիմի անդամակցության և Ուկրաինայի հարցերում: Այդ դիրքորոշումն անփոփոխ է մնալու նույնիսկ այն դեպքում, եթե մյուս երկրները, այդ թվում նաև ԱՄՆ-ը փոխեն իրենց մոտեցումները»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Մոգերինին հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է մի շարք հարցերում հաջող աշխատել Ռուսաստանի հետ, ուստի պետք չէ այդ հարաբերությունները բացառապես սև-սպիտակ գույներով տեսնել:

Նույն շարքից