Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Հնդկաստանի Գոա նահանգի ափերին աղետի է ենթարկվել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը: Փրկարարների տվյալներով ինքնաթիռի անձնակզմի 2 անդամների ճակատագիրն անհայտ է:
Ինքնաթիռում գտնվող երրորդ օդաչուին հաջողվել է փրկել:
Աղետը տեղի է ունեցել ափից 46 կմ հեռավորության վրա, կատարվում է քննություն, պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվել: