Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն առաջին հանդիպումն է ունեցել որպես նախագահ

analitik.am

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփն առաջին հանդիպումն է ունեցել այդ պաշտոնում այլ երկրի ղեկավարի հետ: Նոյեմբերի 18-ին Թրամփը բանակցություններ է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեի հետ, հայտնում է CNN-ը:

Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում. «Ես կարծում եմ, որ պարոն Թրամփն առաջնորդ է, ով արժանի է վստահության»,-ասել է Աբեն՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:

Ճապոնիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ու Տոկիան կպահպանեն փոխվստության  մթնոլորտում հարաբերությունները:

Նույն շարքից