Միջազգային Քաղաքականություն 

Սարկոզին ընդունել է պարտությունը և հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

analitik.am

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ճանաչել է աջերի և կենտրոնամետների փրայմերիզում իր պարտությունը: Ինչպես հայտնում է BFM TV-ն, նա այս մասին հայտարարել է Փարիզում:

Սարկոզին նաև նշել է, որ փրայմերիզի երկրորդ փուլում աջակցելու է Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությունը:

Այսպիսով Սարկոզին դուրս է գալիս նախագահական պայքարից, չնայած փրայմերիզի վերջնական արդյունքները դեռ չկան, իսկ էքզիթ-փոլի տվյալներով վերջինս միայն երրորդ տեղում է՝ զիջելով Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպենին:

Դիմելով իր կողմնակիցներին՝ Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին:

Հավելենք, որ կիրակի տեղի ունեցած փրայմերիզի նպատական էր պարզել, թե ով է լինելու Ֆրանսիայի նախագահի թեկնածուն  աջ կենտրոնամետներից

Նույն շարքից