Հասարակություն 

Germanwings-ը Լոնդոնի մետրոյից հեռացրել է «Պատրաստվեք զարմանալ» գովազդը

analitik.am

Germanwings ավիաընկերությունը, որի ինքնաթիռը կործանվել է երեքշաբթի օրը ֆրանսիական Ալպերում, Լոնդոնի մետրոյի պատերից հանել է գովազդային պաստառները, որոնց վրա գրված է եղել նաև «Պատրաստվեք զարմանալ» կարգախոսը, գրում է ria.ru-ն:


 

Germanwings ավիաընկերության Airbus A320-ը, որը Բարսելոնայից ուղևորվում էր Դյուսելդորֆ, կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 150 մարդ:

 


Ավիաընկերությունն ավելի վաղ մետրոպոլիտենում 65 էլեկտրոնային վահանակ և 17 խոշոր բիլբորդ է տեղադրել: Դրանցից որոշների վրա գրված է եղել «Պատրաստվեք զարմանալ» կարգախոսը, որն աղետից հետո բացասաբար է սկսել ընկալվել:

 


Լոնդոնի տրանսպորտի դեպարտամենտը հայտարարել է, որ բոլոր պաստառները հանվել են ընկերության խնդրանքից մեկ ժամ անց:

 

Նույն շարքից