Հասարակություն 

Airbus A320 օդանավի զոհված ուղևորների հարազատներին կհատկացվի 150.000-ական դոլարի փոխհատուցում

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի հարավում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի զոհված ուղևորների հարազատները կարող են ստանալ 150.000-ական դոլարի փոխհատուցում: Այս մասին հայտարարել է գերմանացի փաստաբաններից մեկը, ով ավելի վաղ ներկայացրել է ավիաաղետների զոհերի ընտանիքների շահերը:

Նա հայտարարել է, որ եթե զոհվածների հարազատները չդիմեն դատարան, ապա միջազգային պայմանավորվածությունը սովորաբար ավիաընկերության կողմից յուրաքանչյուր զոհված ուղևորի համար փոխհատուցման վճարը սահմանափակում է 157.400 դոլարով:

Փաստաբանի խոսքերով` եթե զոհվածների ընտանիքները ցանկանում են ստանալ ավելի մեծ փոխհատուցում, ապա նրանք կարող են դիմել դատարան: Airbus A320 օդանավը կործանվել է երեքշաբթի` Բարսելոնից Դյուսելդորֆ մեկնելիս: Օդանավում գտնվել է 150 մարդ, որոնցից 144-ը ուղևորներ, իսկ 6-ը` օդանավի անձնակազմի անդամեր: Նրանք բոլորն էլ զոհվել են: 

Նույն շարքից