Մշակույթ 

«Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես Բեյրութում

analitik.am

Նոյեմբերի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և «Նոյան Տապան» արվեստի պատկերասրահի նախաձեռնությամբ Բեյրութում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին և «Նոյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ և անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի հիմնադիր Մովսես Հերգելյանը, ով ներկայացրեց պատկերասրահի 20-ամյա գործունեությունը և այդ տարիների ընթացքում ՀՀ դեսպանության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Ներկաներին իր շնորհավորական ուղերձը հղեց նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով, միաժամանակ, կարևորեց արտերկրում հայրենի մշակույթի ներկայացմանն ու տարածմանն ուղղված պատկերասրահի խրախուսելի առաքելությունը: Դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծեց նաև այն փաստը, որ գեղանկարչության ամենատարբեր ուղղությունները ներակայացնող հայ արվեստագետները իրենց ավանդն են ներդնում համաշխարհային արվեստի զարգացման գործում:

Նույն շարքից