Միջազգային Քաղաքականություն 

Մարտին Շուլցը հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու մասին

analitik.am

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հեռանալու է զբաղեցրած պաշտոնից  իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո: Նա ցանկանում է մասնակցել Գերմանիայում կայանալիք ընտրություններին:

«Ես որոշում եմ կայացրել, թեկնածությունս չեմ առաջադրելու: Հաջորդ տարի ընտրություններին Հյուսիսային Ռեյնում ես գլխավորելու եմ իմ կուսակցության ցուցակը»,-հայտարարել է նա:

Մարտին Շուլցը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, իսկ ԵԽ-ում աշխատում է 1994-ից:

Նույն շարքից