Հասարակություն Մշակույթ 

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 45 տարեկան է

analitik.am

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի հիմնադրման 45-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում համերգային ծրագրով հանդես են եկել դպրոցի սաները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և հոբելյանի առիթով շնորհավորելով ներկաներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս կրթօջախը ստեղծման օրից պատվով է կատարել իր առաքելությունը՝ կրթելով սաներ, որոնցից շատերը միջազգային ու հանրապետական մրցույթների դարփնեկիրներ են: Քաղաքապետի տեղակալը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել դպրոցի հանրույթին:
Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առթիվ, սերունդների համար մշակութային ուղի հարթելու և գեղագիտական բարձր ճաշակ սերմանելու համար դպրոցին շնորհվել է Երևանի քաղաքապետի պատվոգիր: Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել նաև դպրոցի 5 ոսուցիչներ: Արվեստի դպրոցի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատվոգրերով: Պատվոգրերը հանձնել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը:

Նույն շարքից