Հասարակություն 

Անհո՛գ եղեք, ոստիկանությունն աշխատում է և իրականացնում է իր գործողությունները. Ա. Ահարոնյան. ԳԱԼԱ

analitik.am

«Ոստիկանական ծառայողները այժմ գտնվում են հիվանդանոցում, ներկայումս համապատասխան գործողություններ են իրականացվում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝պատասխանելով մեր այն հարցին, թե ոստիկանությունը բերման ենթարկե՞լ է քաղաքացու, ով կասկածվում է այսօր Գյումրու Թատերական հրապարակում ՀԽ պատգամավոր Հ. Միրզոյանին դանակահարելու մեջ:


Կայքի  այն հարցին, թե կա՞ անձ, ով կասկածվում է դանակահարություն իրականցնելու մեջ, Ահարոնյանը պատասխանել է. «Գիտենք, ոստիկանությունը տեղյակ է, հրապարակվել է լուսանկար, ստուգելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»: Հարցին, թե ոստիկանությունն այժմ գիտի՞ նշված անձի տեղը, հնարավո՞ր է նա արդեն հեռացած լինի քաղաքից, Ահարոնյանը հորդորել է. «Թողեք ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնի, անհո՛գ եղեք, ոստիկանությունն աշխատում է եւ իրականացնում է իր գործողությունները»: 

Նույն շարքից