Ֆեյսբուք 

Ուրիխանյանի 90 միլիոնանոց վարկի «ջրման» վերաբերյալ ԿԳԲ-ի և ոստիկանության արձագանքի մասին

analitik.am

Արտյոմ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին նամակ էի գրել խնդրանքով` պարզել, թե ինչու և ինչի դիմաց ՎՏԲ բանկը «ջրել» է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի 90 միլիոնանոց վարկը: Ոստիկանությունից պատասխանեցին, թե հարցն ուսումնասիրել են և ուղարկել գլխավոր դատախազություն: Սա հասկանալի է, մարդիկ իրենց գործն արել են, սպասենք արդյունքներին: Բայց շատ հետաքրքիր պատասխան եկավ ԱԱԾ-ից: Քննչական վարչության պետ Մ.Համբարձումյանի ստորագրությամբ նամակ ստացա, որն ամբողջությամբ ներկայացնում եմ.
«Հարգելի պարոն Խաչատրյան, ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր դիմումի հայտնում ենք, որ դիմումում մատնանշված փաստական տվյալները վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկի և ՀՀ քաղաքացու միջև հնարավոր առկա քաղաքացիա-իրավական հարաբերությւուններին, որին միջամտելու իրավասություն առանց պատշաճ իրավական նիմքերի ՀՀ ԱԱԾ մարմինները չունեն: Միաժամանակ պարզաբանվում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու համար նախատեսված է հատուկ կարգ, որը սահմանված է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրենսգրքի 228-րդ և 279-րդ հոդվածներով»:
Հիմա ես, մեր մեջ ասած, բան չհասկացա գնդապետ Համբարձումյանի նամակից: Ի՞նչ էր ուզում նա ասել: Մի բան անելո՞ւ է ԱԱԾ-ն, թե ոչ: Եթե մեկը հասկանում, կխնդրեի պարզաբաներ…

Նույն շարքից