Հասարակություն 

Արմավիր քաղաքում տեղի հիվանդանոցի մանկական բաժնի վարիչի տղան 10 րոպե ատրճանակը պահել է ոստիկանների վրա` սպառնալով կրակել. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի հանրապետության փողոցում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշեվ մեքենա վարելու համար Audi մակնիշի ավտոմեքենան:

Այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս վարորդը և իր մոտ եղած հրազենը ուղղում է ՃՈ աշխատակցիների վրա, այդ ժամանակ այդտեղ են ժամանում նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները և Audi-ի ծալապակաս վարորդը նրանց վրա էլ է պահում հրազենը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով 10 րոպեից ավել ոստիկանները փորձում են բանակցությունների արդյունքում զինված երիտասարդին համոզելն որ հանձնի զենքը սակայն նա սկսում է սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ բաշիբոզուկը Արմավիրի հիվանդանոցի բժիշկներից Դավթյանի տղան է: 

Նույն շարքից