Մշակույթ 

Հոբելյանական երեկո` նվիրված Ստեփան Ռոստոմյանի ծննդյան 60-ամյակին

analitik.am

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական երեկո`  նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի ծննդյան 60-ամյակին:

Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ-տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան և դաշնակահար Արթուր Ավանեսովը: Դիրիժորներ` Էդուարդ Թոփչյան և Դևիդ Դեվիս (Մեծ Բրիտանիա): Ռեժիսոր` Արամ Սուքիասյան:

Համերգային ծրագրում կհնչեն կոմպոզիտորի «Սիմֆոնիա թիվ 1», «Սիմֆոնիա թիվ 3», «Տաղ հրեշտակային», «Սիմֆոնիա թիվ 4» ստեղծագործությունները:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Նույն շարքից