Տնտեսություն 

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ «Թուրքական հոսքի» կառուցման մասին նախագիծը

analitik.am

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ «Թուրքական հոսքի» կառուցման մասին նախագիծը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նախագծին կողմ է քվեարկել 210 խորհրդարանական, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Այժմ օրենքը պետք է հաստատվի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ինչից հետո այն կհրապարակվի Resmi gazete պաշտոնական կայքում և ուժի մեջ կմտնի:

Նույն շարքից