Մշակույթ 

«Երևան քաղաք» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

analitik.am

րևան քաղաքի պատմության թանգարանում կայացել է գրող, բանաստեղծ Հուսիկ Արայի «Երևան քաղաք» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։ Տարբեր տարիներին գրված 25 բանաստեղծություն և 1 պոեմ ընդգրկող «Երևան քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացնում է հին ու նոր Երևանը, քաղաքում ապրող մարդկանց և քաղաքամայր Երևանի նկատմամբ հավերժական սերը։
Շնորհանդեսին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով հեղինակին, կարևորել է մայրաքաղաքին նվիրված գրականության ստեղծումը և նշել , որ այս գրքով շատերը կվերագտնեն իրենց Երևանը։
Հուսիկ Արան, շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին մշտական ուշադրության համար, նկատել է, որ մայրաքաղաքը նման է բաբախող սրտի, և օրեցօր գեղեցկացող Երևանը միայն սեր և հույս է ներշնչում։
Հեղինակին շնորհավորելու էին եկել նաև Գրողների միության անդամներ, գրականագետներ, գործընկերներ։

Նույն շարքից