Հասարակություն 

Մխչյան ջրանցքում hայտնաբերվել է հակատանկային արկ /լրացված/

analitik.am

Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. դեկտեմբերի 6-ին Մխչյան ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցների կողմից հայտնաբերված (1 հատ ТМ-62M) հակատանկային արկը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ժամը 10.14-ին ականը վնասազերծվել է:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանատան հարևանությամբ Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցները ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում՝ «Մխչյան» ջրանցքից հայտնաբերվել է «ТМ 62» տեսակի հակատանկային արկ, որը գտնվում է մարտական վիճակում և ենթակա է ոչնչացման:

Ժամը 19.30-ին տեղանքի մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում են գտնվել քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորները:

Աշխատանքները կվերսկսվեն առավորտյան:

Նույն շարքից