Հասարակություն 

Հաշմանդամների միջազգային օրվա միջոցառումներ` Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

analitik.am

Հաշմանդամների միջազգային օրվա խորհրդով կազմակերպված միջոցառումներից երկուսը տեղի են ունեցել մայրաքաղաքի Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում: Դավթաշենում համերգային ծրագրով ելույթ են ունեցել Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի «Բացահայտված շնորհալի» ստուդիայի սաները, սահմանափակ կարողություններով արտիստներ, ինչպես նաև հայտնի կատարողներ: Համերգային ծրագրի ընթացքում դպրոցի սաների կողմից անցկացվել է ֆլեշ-մոբ՝ հայկական շուրջպար:
Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի` Դավթաշեն վարչական շրջանի հետ ակտիվ համագործակցության համար «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի ղեկավար Անժելա Ստեփանյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի կողմից արժանացել է շնորհակալագրի:
Համերգային ծրագրի ավարտին շահառուներին փոխանցվել են նվերներ: Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ նախաձեռնություն է կյանքի կոչվել նաև Նորք -Մարաշում: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հրավերով Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի թատերախումբը հյուրընկալվել էր հատուկ կարիքներ ունեցող համար 2 օժանդակ դպրոցում: Երեխաները դիտել են մանկական ներկայացում ու դարձել միջոցառման անմիջական մասնակիցներ:

Նույն շարքից