Հասարակություն Մշակույթ 

Կկայանա` Ա. Պիացոլայի «Մարիան Բուենոս Այրեսից» օպերա-տանգոյի առաջնախաղը

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Նոր երաժշտական թատրոն» արվեստի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 8-ին և 9-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Պիացոլայի «Մարիան Բուենոս Այրեսից» օպերա-տանգոյի առաջնախաղը: Բեմադրությունը` Արմեն Մելիքսեթյանի, երաժշտական ղեկավար՝ Մադաթ Ավանեսով, խորեոգրաֆ` Անի Գալստյան, բեմանկարիչ` Ռաֆայել Խաչատրյան, զգեստների նկարիչ` Ռուբինա Հովհաննիսյան: Դերերում` Մարիաննա Պողոսյան /Մարիա/, Կարեն Խաչատրյան /Դուենդե/, Սևակ Մուսախանյան /Պայադոր/, Արա Ասատուրյան   /հոգեբույժ/, Արև Հակոբյան /Մարիայի ստվեր/, Անի Թամազյան /փոքրիկ Մարիա/: Առաջնախաղի հատուկ հյուրն է աշխարհահռչակ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Նույն շարքից