Միջազգային Քաղաքականություն 

Չինական թերթը զգուշացնում է Դոնալդ Թրամփին

analitik.am

Եթե ԱՄՆ-ը շարունակի հարաբերությունները զարգացնել Թայվանի հետ և զենք վաճառի այդ կողմին, Չինաստանը կարող է զենք մատակարարել ԱՄՆ-ի թշնամիներին: Այս մասին զգուշացնում է չինական անգլալեզու Global Times թերթը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Թայվանի շփումներին՝ թերթը հարցը է բարձրացնում, թե ինչու Չինաստանը չի կարող բացահայտ աջակցել ԱՄՆ-ի թշնամիներին, ինչու չի կարող գաղտնի զենք վաճառել վերջիններիս:

Այս հոդվածը պատասխան է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ինքը չի հասկանում, թե ինչու Վաշինգտոնը պետք է աջակցի մեկ Չինաստանի քաղաքականության. «Ես չեմ ցանկանում, որ Չինաստանը թելադրի ինձ»,-ասել էր նա:

Ավելի վաղ պարբերականը քննադատել էր Թրամփին Թայվանի ադմինիստրացիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցի համար:

Նույն շարքից